Շողեր Թովմասյանը և Գրիշա Աղախանյանն ամուսնալուծվե՞լ են. կապշեք Գրիշայի պահվածքից

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ շոումեն Գրիշա Աղախանյանն ու դերասանուհի Շողեր Թովմասյանն ամուսնալուծվել են:

Շողերն ամիսներ շարունակ նախ միայնակ, ապա  որդու հետ բնակվում էր ԱՄՆ-ում, պարբերաբար սթորիներ էր տեղադրում՝  երբեմն նշելով նաև Գրիշային, թեև հիշեցնենք, որ նրանք միմյանց Instagram-ում չեն հետևում:

Դերասանուհին հերքել էր իրենց բաժանման մասին լուրը, ավելին՝ այդ խոսակցություններից հետո Շողերը սթորիներ է տեղադրել, որոնցում Գրիշան նկարահանման հրապարակից ջերմորեն ողջունում է իրեն: Շողերը այս ամենին զուգահեռ պարբերաբար սեքսուալ լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում, անգամ՝ մ սթորի էր տեղադրել՝ խորհրդավոր կերպով ցուցադրելով մեկ այլ տղամարդու ձեռք:

Օրերս Շողերն ու որդին վերադարձել են Հայաստան: Starnews-ի աչքից չի վրիպել այն փաստը, որ Գրիշան բավական ջերմ է դիմավորել որդուն՝ Ալեքսին, ինչը չենք կարող ասել Շողերի դեպքում: Նա այնպես է ողջունել կնոջը, որ, կարծես թե, ընդամենը 1 օր չէր տեսել, մինչդեռ գրեթե 6 ամիս զույգը հեռու էր միմյանցից:

Այս ամենից հետո կրկին թեժացան խոսակցություններն այն մասին, որ նրանք ամուսնալուծվել են: Թե իրականում ինչո՞ւ են այսքան անհասկանալի ու խորհրդավոր զույգի հարաբերությունները, դժվար է ասել, սակայն փաստ է՝ չկա ծուխ առանց կրակ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *