Եթե հանդիսանում եք անշարժ գույքի սեփականատեր, ապա սա նաև ձեզ է վերաբերվում

Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում

բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում

սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ

հոդվածում, տեղեկանում է Իրավաբան․net-ը։

Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ

(հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ: Տիրապետման

վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին

տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն

տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ

պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *