Ո՞ւմ է պատկանում քաղաքի միակ ու ամենաթանկարժեք ամենագնացը․ՖՈՏՈ.

hraparak.am-ը գրում է. «Մայրաքաղաքում այս օրերին շրջում է մի թանկարժեք ամենագնաց, որն այս պահի դրությամբ Հայաստանում միակն է։ Խոսքը բրիտանական հայտնի լյուքս դասի մեքենաներ արտադրող Rolls-Royce-ի առաջին ամենագնաց մոդելի՝ Rolls-Royce Cullinan-ի մասին է, որը Հայաստան է ներմուծվել բոլորովին վերջերս։ Մեքենան այնքան ուշագրավ է, որ մարդիկ այն լուսանկարել էին դեռ ավտոմաքսակետում՝ նոր ներմուծված ժամանակ, և նկարը տարածել խմբերում՝ հետաքրքրվելով, թե ում ավտոմեքենան է կամ ում անունով է ներմուծվել։

Hraparak.am-ին հաջողվեց պարզել, որ քաղաքի միակ Rolls-Royce Cullinan-ը Հայաստան է ներմուծվել և

գրանցվել Արմեն Սիրունյանի անունով։ Վերջինս Վանո Սիրադեղյանի վաղամեռիկ անվտանգության պետի՝ Սուրեն Սիրունյանի եղբայրն է։ Արմեն Սիրունյանը մտերիմ հարաբերություններ ունի հայտնի

գործարարներ, «Սիլ Գրուպի» և «Հայէկոնոմբանկի» սեփականատեր Սուքիասյան եղբայրների հետ։ Վերջիններս էլ, ինչպես հայտնի է, մտերիմ են Վանո Սիրադեղյանի հետ։ Մեզ ասացին, որ ամենայն

հավանականությամբ՝ Արմեն Սիրունյանի անունով գրանցված այս մեքենան հենց Սուքիասյանների համար է ներկրվել Հայաստան։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *