Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչե

Փետրվարի 23-ի երեկոյան ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Ծակքար գյուղի

հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ «Ենթադրելով վատագույն սցենար, նաև հետագա հնարավոր զարգացումները կանխելու նպատակով՝ բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, սակայն, որ

հարսանյաց արարողության ժամանակ, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի բնակիչներ՝ 27 և 29 տարեկան երկու

տղամարդ, իրենց անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացաններից օդ են կրակել: Հասարակության հանդեպ

բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած

տղամարդիկ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին: Զենքերը վերցվել ու փաթեթավորվել են։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *