Երբ վերջին անգամ թեժ մարտի ընթացքում ինձ զանգեց, հարցրեց՝ ի՞նչ եմ անում, ես պատասխանեցի՝ աղոթում եմ, տղաս խնդրեց… Հերոս Արզուման Թորոսյանի մասին

«Մերօրյա հերոսները». Արզուման Թորոսյան
Վերջին անգամ Արզումանը մայրիկի հետ էր խոսել, խնդրել էր անդադար աղոթել իրենց համար։ «Երբ վերջին անգամ թե ժ մա րտի ընթացքում ինձ զանգեց, հարցրեց՝ ի՞նչ եմ անում, ես պատասխանեցի՝ աղոթում եմ, տղաս խնդրեց անդադար աղոթել, որովհետև միայն Աստված կարող

էր օգնել նրանց՝ ողջ դուրս գալու այդ մար տից», — ցավով վերհիշում է տիկին Լիանան… Արզուման Թորոսյան… Նպատակասլաց, ծնողասեր ու ընկերասեր ապագա ստոմատոլոգը… Արզումանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում։ 2007-2016 թվականներին զբաղվել է կարատե սպորտաձևով: Հայաստանում,

Թուրքիայում, Ռուսաստանում կայացած առաջնություններում ի պատիվ նրա հաղթանակների բազմիցս բարձրացվել է հայոց եռագույնը:Արժանացել է «Սև գոտի» անվանակարգի: 2018-2019 ուսումնական տարում Արզումանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական

ֆակուլտետ և զորակոչվել բանակ։ 2019 թվականի հուլիսի 28-ին զինվորական ծառայության է անցել Մեղրիի զորամասում, բայց 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ): Մայրը՝ Լիանա Ռոստոմյանը, պատմում է, որ 19-ամյա ապագա ստոմատոլոգը շատ էր սիրում սպորտը: «Շատ գեղեցիկ կեցվածք ուներ: Երբ 12 տարեկանում կարատեի՝ Ստամբուլում

անցկացված աշխարհի ու Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնություններում բարձրացրեց մեր եռագույնը, այնքան հպարտ էր: Միշտ առաջինը պիտի լիներ, թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ: Չէր սիրում նաև կրկնվել», — պատմում է տիկին Լիանան: «Վերջին զանգին», երբ ուսուցիչը ելույթի՝

նախօրոք գրված տեքստ էր տվել Արզումանին, նա հրաժարվել էր՝ ասելով, որ կրկնվող խոսքեր են: «Տատիկին խնդրել էր իր համար ելույթի նոր տեքստ գրել: Եվ հենց Արզումանն էլ իր հայրենասիրական ելույթով եզրափակեց «Վերջին զանգի» միջոցառումը», — հիշում է տիկին Լիանան: Հերոսը սիրում էր բժշկությունը: Բժշկի մասնագիտությամբ

ոգեշնչվել էր, քանի որ հարազատները մեծամասամբ բժիշկներ էին: «Ամեն անգամ, երբ խոսում էինք հեռախոսով, պատմում էր իր երազանքների մասին: Հուլիսին պետք է զորացրվեր. հաշվում էր օրերը, որպեսզի վերադառնար եւ դասի գնար սեպտեմբերին», — հիշում է տիկին Լիանան ՝ շեշտելով, որ Արզումանը շատ ընկերասեր ու ծնողասեր էր:

Արցախում պատերազմի օրերին մերօրյա հերոսը շատ թե ժ մար տերի էր մասնակցել: «Իրենց վրա դրված բոլոր պարտականնությունները լիարժեք կատարելուց հետո արդեն պետք է վերադառնային Մեղրի՝ իրենց զորամաս, սակայն ծառայակիցները շրջափ ակման մեջ էին հայտնվել: Արզումանն իր 9 ընկերների հետ շտապել էր օգնության», — ասում է տիկին Լիանան: Բայց, ցավոք, խրամատում նրանց վիճակված էր իրենց վրա վերցնել թշն ամու անօդաչու թռչող սարքի հար վածը: Ընկերներից միայն մեկին հաջողվեց ողջ մնալ: Անմ ահ հերոս Արզուման Թորոսյան… Խոնարհվում ենք…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *