«Մի երկու անգամ նայեց, հետո բարձր լացելով ասեց՝ մամ ջան, պապան ա

Արցախյան պատերազմի հետևանքով Արսեն Ղարախանյանի ընտանիքի անդամները կսկիծն ու դառնությունը հաղթահարել չեն

կարողանում։ Արսեն Ղարախանյանի կինը՝ 39-ամյա Վարդուհի Ղարախանյանը, «Մեդիալաբին» պատմում է, որ ամուսինը կամավոր

մասնակցել է Արցախյան պատերազմին, ապա գերեվարվել, իսկ այնուհետև սպանվել հակառակորդի կողմից։

ից մինչև հունվարի 6-ը իրենից լուր չունեինք։ Մինչև հունվարի 7-ին տեսանք տեսանյութը»,- ասում է Վարդուհին։

Վարդուհու մեծ աղջիկը ադրբեջանական աղբյուրներից մեկում տեսնում է տեսանյութ, որում դժվարությամբ, բայց կարողանում է

ճանաչել անճանաչելի փոխված հորը։

«Մի երկու անգամ նայեց, հետո բարձր լացելով ասեց՝ մամ ջան, պապան ա։

Երեխեքը շատ դժվար ճանաչեցին, բայց ես իսկույն ճանաչեցի, իրան տանջել էին, շատ էին տանջել, ինքը ոնց որ 80 տարեկան մարդ

լիներ էդ տեսահոլովակում, ես իրա ձենից ճանաչեցի՝ առանց իրա նկարը նայելու։

Մենք որ տեսանք տեսանյութը, որ գերեվարված է, ուրախացել էինք, որ հեսա, ուժե վսյո, չեն կարա բան անեն, հետ կգա»,- հուզվում է

Վարդուհին։ Այնուհետև պատմում է, որ այդ ժամանակ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր խաչին՝

տեղեկացնելով, որ տեսել են տեսանյութում։ Ասում է, որ հույսով սպասում էին, որ ամուսինը կվերադառնա տուն, մինչև հայտնեցին

ամուսնու սպանվելու գույժը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *