Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում, միմյանց բախված 7 մեքենաներից մեկը կիսակողաշրջված հայտնվել է մեկ այլ մեքենայի վրա․

Այսօր՝ փետրվար 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 17:50-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում բախվել են BMW-745, 2 Infiniti, Mazda, Mercedes, Nissan, բեռնատար Mercedes և բեռնատար ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
 
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վթարի մեղավորը մեկ այլ մեքենա է եղել, որը ստեղծել է վթարային իրավիճակ, ապա վթարի վայրից դիմել է փախուստի: Իսկ 2 վիրավորներին մինչև բժիշկների ժամանումը օգնության են հասել մի քանի երիտասարդներ, ովքեր դեպքի վայր էին ժամանել «յաշիկով»:
 
Բախման հետևանքով BMW-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է մեկ այլ ավտոմեքենայի վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *