Միայն թե տեսնեք՝ Լիլիթ Բասյանը սիրելիի հետ ինչ լուսանկար է հրապարակել. նրանք պատրաստվում են ամուսնության

Starnews-ն արդեն  տեղեկացրել է, որ Ալեքսանդր Բաբասյանի նախկինը կինը՝ Լիլիթ Բասյանը, սիրելի ունի: Այդ մասին մենք առաջինն էինք տեղեկացրել: Վերջինս  նրա  հետ  լուսանկար էր հրապարակել, ապա հեռացրել էր այն:

Ավելի ուշ Լիլիթը Starnews-ի հետ զրույցում բացառիկ մանրամասներ էր ներկայացրել՝ նշելով, որ պատրաստվում է ամուսնության.

«Ես այն մարդկանցից եմ, որ եթե հարաբերություն եմ ունենում, ապա դա միայն լուրջ է լինում, այլ ձևով չեմ կարող: Եթե ես հարաբերությունների մեջ եմ, ապա դա միայն այն բանի համար է, որ ես ընտանիք կազմեմ»,-նշել էր նա:

Լիլիթը իր սիրելիի մասին խոստովանելուց հետո Ինստագրամում  նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ:

Լիլիթը խոսել է  նաև  երջանկության մասին:

«Բոլորս էլ վազում ենք երջանկության հետեւից, բայց յուրաքանչյուրն ունի երջանկության իր ընկալումը: Մեզնից շատերը, վազելով երջանկության հետեւից, ժամանակ չեն ունենում վայելել կյանքը: Փորձե՞լ եք ամեն րոպե, ամեն օր երջանկություն որսալ»,-գրել է նա:

Հավելենք, որ մենք կապ էինք հաստատել նաև Լիլիթի նախկին ամուսնու՝ Ալեքսանդրի հետ, սակայն նա նշել էր, որ այդ թեման իրեն չի հետաքրքրում.

«Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, չի էլ հետաքրքրում ինձ…Կոնկրետ ինձ չի հետաքրքրում, ի՞նչ տարբերություն Լիլի՞թը, թե՞ մեր հարևանի աղջիկը»,-Starnews-ին ասել էր Ալեքսանդր Բաբասյանը:

Ալեքսանդր նաև նշել էր, որ իր որդու՝ Ալեքսանդր կրտսերի կյանքում այլ տղամարդ չի կարող լինել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *