Բացառիկ լուսանկար՝ Հրաչ Մուրադյանի հղի կնոջից. առաջին անգամ կտեսնեք նրան այս կարգավիճակում (լուսանկար, տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը շուտով հայր է դառնալու: Հրաչ Մուրադյանը բավական փակ է պահում իր անձնականը, ավելին՝ երբեք չի հրապարակում հղի կնոջ լուսանկարները:

Այս շրջանում Հրաչ Մուրադյանն ԱՄՆ-ում է, շուտով ծնողներ դառնալ պատրաստվող զույգը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի հաղորդմանը: Սա առաջին դեպքն է, երբ հանրությունը տեսնում է Հրաչի կնոջը՝ հղիության ընթացքում: Դատելով լուսանկարից՝ նրանց առաջնեկի ծնունդը սարերի հետևում չէ:

Հիշեցնենք, որ Հրաչի կինը Անաշե Խոդավերդին է, նա ապրում է ԱՄՆ-ում, չնայած զույգը վաղուց էր ծանոթ, բայց սիրային պատմությունը սկսվել է վերջին տարիներին՝ ծանոթությունից երկար ժամանակ անց:

Նշենք, որ Անաշեն զբաղվում է մի քանի հաղորդումների պրոդյուսինգով, հիմա էլ գեղեցիկ կարգավիճակում շարունակում է աշխատել:

Հավելենք, որ հաղորդավարն ամուսնության մասին հայտնել էր 2019 թվակակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման եթերում։ Հրաչ Մուրադյանը եթերում հայտարարել էր, որ ընտանիք է կազմել։ Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց էր տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին, ապա ասել. «Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *